47042 դիտում
11:24 30-01-2017
Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին է մոտենում հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին է մոտենում հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո:
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ: Փետրավրի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճնը կտրուկ կնվազի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
34614 դիտում
10:35 19-05-2016
Հաջորդ ակտիվ ցիկլոնը հանրապետության տարածքին կմոտենա մայիսի 23-ին. Գագիկ Սուրենյան
60167 դիտում
11:26 26-01-2017
Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գ. Սուրենյան
90510 դիտում
10:07 13-06-2017
Հունիսի 14-ի երեկոյան Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
427 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ
742 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել