Ահաբեկչության հաջորդ թիրախը Բելգիան է. «Իսլամական պետություն»
Բելգիական Het Laatste Nieuws թերթի լրագրողները սպառնալից նամակ են ստացել, որում գրված է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, կկրկնվի Բելգիայում: Իսլամական Պետությունը Եվրոպայի գրավումը կսկսի Բելգիայից»: Նամակում իսլամիստները նաեւ գրել են, որ պատրաստվում են ահաբեկչություններ կազմակերպել` պայթյուններ իրականացնելով:
Նամակը նաեւ պարունակում է ջիհադիստների՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ուղղված սպառնալից տեսանյութի հղում:
Նամակն ուսումնասիրում են հատուկ ծառայությունում, կատարվում է քննություն: