Աշխարհահռչակ ռեժիսորը խոստովանել է, որ 15 տարի է «չի մտել ինտերնետ»
Հոլիվուդի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը` Ջորջ Լուկասը, ով առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարով, խոստովանել է, որ 2000 թվականից մինչ այսօր չի օգտվել ինտերնետային ծառայություններից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ռեժիսորը ամեն կերպ խուսափել է վիրտուալ շփումից, ինչպես նաև Twitter և Facebook սոցիալական ցանցերից և ոչ մի անգամ չի օգտվել սեփական էլեկտրոնային փոստից: