1630 դիտում
20:00 02-12-2015
Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ուրիշի անվամբ ձևակերպվել են վարկեր, իսկ գումարը՝ հափշտակվել. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ուրիշի անունով վարկեր ձևակերպելու և ստացված գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 48-ամյա բնակչուհին «Կոմիտասի» անվան պանթեոնում գտել է ՀՀ քաղաքացի հանդիսացող մի կնոջ անձնագիր, որն օգտագործելով կատարել է հափշտակություններ։
Մասնավորապես՝ անձնագրում նշված կնոջ անվամբ ձեռք է բերել աշխատանքի վերաբերյալ կեղծ տեղեկանք, որը գտած անձնագրի հետ միասին 2014 թ. մայիս-հունիս ամիսներին ներկայացրել է հանրապետությունում գործող տարբեր բանկեր և անձնագրում նշված կնոջ անունով ձևակերպել սպառողական վարկեր, իսկ ստացված գումարները՝ հափշտակել։ Նախաքննությամբ բացահայտվել է նման մեխանիզմով իրականացված խարդախության 4 դրվագ։
Բացի այդ, պարզվել է, որ գտած նույն անձնագրով կապի օպերատորներից մեկի հետ 48-ամյա բնակչուհու կողմից կնքվել է բջջային հեռոխոսի և բջջային հեռախոսաքարտի ձեռքբերման պայմանագիր։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա 48-ամյա բնակչուհի Ն. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) ( Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը)՝:Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5100 դիտում
21:49 22-04-2019
Կանխիկացվել և հափշտակվել է այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը