211652_close_icon
views-count5123 դիտում article-date 21:10 02-12-2015

Ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով

[color=#CC0000]ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում: Հանրապետության տարածքում`[/color] Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում: Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: [img]/ups/images/0447428001449067011154792.jpg[/img] Երևանում` Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն: [img]/ups/images/0917180001449067022818068.jpg[/img]

Նմանատիպ նյութեր