Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել. ԱՄՆ
Մենք շարունակում ենք դիտարկել տնտեսական նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, վերջինիս կողմից «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը խախտելու համար, սակայն դեռ դրա վերաբերյալ վերջնական որոշում չենք կայացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Սպառազինությունների և միջազգային անվտանգության վերահսկման հարցերով տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի կողմից պայամանագրի խախտումների մասին տեղեկությունները ԱՄՆ-ն ստանում է 2011 թվականից սկսած: