Ռուսաստանը Սիրիայում գործողություններ սկսելիս հաշվի չի առել Թուրքիայի շահերը. Դավութօղլու
Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում՝ առանց հաշվի առնելու Թուրքիայի շահերը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Haberturk և Show TV հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է օxy.az-ը:
Նրա խոսքով՝ այդ հարցում ինքը ավելի շատ հոգեբանական ուղղվածություն է տեսնում, քան ռազմավարական:
«Ռուսաստանը, մտնելով Սիրիայի տարածք ու իմանալով, որ թե դա որքան կարևոր է Թուրքիայի համար, ուշադրության չի առել թուրքական նախազգուշացումները: Դուք մեր սահմանին սպանում եք մեր ազգակիցներին, մեզ համար ավելացնում փախստականների հոսքը, խախտում մեր օդային տարածքը: Դա արդեն չափազանց է»,-ասել է նա: