211652_close_icon
views-count1299 դիտում article-date 21:59 01-12-2015

Կայացել է Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։ Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։ Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։ Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձան հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր