211652_close_icon

Ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

views-count980 դիտում article-date 19:16 01-12-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին, Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, Եղեգնաձոր-Երասխ ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր