211652_close_icon
views-count1734 դիտում article-date 22:46 13-11-2015

Ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: [b]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի տարածք):[/b] Շիրակի մարզի Աշոցք գյուղում ռկա են տեղումներ ձյան տեսքով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: [/b]

Նմանատիպ նյութեր