Կրթության նախարարին արձագանքել է ՀՀ քաղաքացին. Օմբուդսմեն
Որպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական արձագանք՝ ներկայացնում ենք քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանի [url=https://www.facebook.com/photo.php?fbid=918250588269068&set=a.102907953136673.4610.100002524058202&type=3&permPage=1]ֆեյսբուքյան գրառումը[/url]` առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության.
«Հիմա էլ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/01/71759/]Աշոտյանին[/url] անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում....չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է. «Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը», -ասել է Աշոտյանը:
Իսկ որ գիտեք ու ոչ մի բան չեք անում, ավելի վատ:
Մենակ էսքանի համար կառաջարկեմ Աշոտյանին ընդամենը մեկ օր իր երեխաների հետ գնալ ու մնալ այս դպրոցում: Ինչ մնում է խարխլված հեղինակության վերականգմանը, ապա, հավանաբար Աշոտյանի մոտ անցել է Բաղրամյան պողոտայի ազդեցությունը, ոչինչ, կարող է մեծ հաճույքով հետևել ՖԱՖ-ի հավաքներին ու հայերեն բացատրական բառարանում իր ազգանունը որպես նոր իմաստ արտահայտող բառ ավելացնել: Գոնե որպես ԿԳ նախարար էդքանը մնա իրենից»:
[url=https://www.facebook.com/ombudsmanarmenia/photos/a.364064180275268.105146.358522134162806/1161898100491868/?type=3&theater/]Օմբուդսմենի աշխատակազմ[/url]