Սաուդյան Արաբիայում Ղուրանի դասընթացների ժամանակ ուսուցիչը մտրակով ծեծում է իր աշակերտին. տեսանյութ
Youtube վիդեո հոսթինգում հայտվել է մի տեսանյութ, որը հասարակական բուռն արձագանք է առաջացրել Սաուդյան Արաբիայում (և ոչ միայն):
Տեսանյութում պատկերված է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի մզկիթներից մեկում Ղուրանի դասընթացների ժամանակ ուսուցիչը մտրակով ծեծում է իր աշակերտին: Այդ ամենը նկարահանվել է գաղտնաբար, ինչից հետո էլ տեղադրվել է Youtube-ում:
Տեսանյութի տարածումից հետո երկրում առաջացել է հասարակական բուռն արձագանք և ուսուցչի հանդեպ տարվում է հետաքննություն: