Իլյա Ռեզնիկը հոսպիտալացվել է
Ռուսական շոու բիզնեսի հայտնի մարդկանցից մեկը՝ պոետ-երգահան, Ռուսատսանի ժողովրդական արտիստ Իլյա Ռեզնիկն այսօր շտապ տեղափոխվել է Մոսկվայի բժշկական կլինիկաներից մեկը, հայտնում է Life News-ը:
Նրան հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նա իրեն վատ է զգացել և անհաջող վայր ընկել: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Լենինգրադյան կայարանում:
Բժշկական զննությամբ արտիստի ստամոքսում արյունահոսություն է հայտնաբերվել և աջ ոտքի մատի ջարդվածք: Նրան տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք: