Գալուստ Սահակյանը Իլյա II-ի հետ քննարկել է հայկական մշակութային հուշարձանների պահպանության հարցը
Պաշտոնական այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ:
Ինչպես փոխանցում է News Georgia-ն, հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: Շեշտադրվել է Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների անհապաղ վերականգնման քայլերի ձեռնարկումը:
Գ. Սահակյանի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է քրիստոնեական գլխավոր արժեքների ժառանգորդը: «Մշակութային և կրոնական արժեքները կխորացնեն, կմտերմացնեն և նոր թափ կհաղորդեն երկու պետությունների միջև հարաբերություններին: Իսկ ամենի մեջ մեծ դերակատարում ունեն մեր երկրների եկեղեցիները»,-ասել է նա:
Կաթողիկոսը ողջունել է հյուրերին և նշել, որ չնայած պատմական ծանր անցյալին՝ հայ և վրացի ժողովուրդները կարողացել են ստեղծել մշակութային կոթողներ: