1877 դիտում
10:08 01-12-2015
Մոսկվայում փակվել է հայտնի Ռուս-թուրքական գիտական կենտրոնը
Մոսկվայում իր գործունեությունն է դադարեցրել Ռուս-թուրքական գիտական կենտրոնը, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպից հետո Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունների սրման ֆոնին:
«Ցավոք, պետք է հայտնենք, որ մեր կենտրոնը փակվել է: Այլևս չի գործում Ռուս-թուրքական գիտական կենտրոնը: Դադարեցվել են օսմանյան լեզվի դասընթացները, չենք կարող այդ հարցում օգնել նաև ասպիրանտուրայի ու մագիստրատուրայի ուսանողներին»,-հայտնում է թուրքական կենտրոնի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որը թույլ է տալիս Թուրքիայի ու նրա քաղաքացիների նկատմամբ տնտեսական ու վիզային պատժամիջոցներ կիրառել, իսկ հունվարի 1-ից Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմն այլևս չի գործի:
Նմանատիպ նյութեր
2759 դիտում
23:00 01-07-2016
Ռուս-թուրքական այս մերձեցման ու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրում որևէ ընդհանրություն չկա. ՀՀԿ խոսնակ
2154 դիտում
16:33 29-12-2020
Թուրքիան ակնկալում է, որ Արցախում հրադարարը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնը շուտով կգործի
2461 դիտում
15:57 31-12-2020
Արցախում ռուս-թուրքական կենտրոնը կհիմնադրվի առաջիկա օրերին
Այս բաժնից
1321 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1174 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1156 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո