Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:


