211652_close_icon
views-count2215 դիտում article-date 11:02 06-10-2015

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլեմետրանոց ականանետից /2 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Նմանատիպ նյութեր