1712 դիտում
19:37 30-11-2015
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ:
Արմավիր մարզի բնակիչ Ա.Քոչարյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կինը 34 շաբաթական հղիությամբ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 շաբաթ գտնվել է բժիշկների հսկողության տակ, քանի որ կնոջ մոտ եղել է պտղաջրերի արտահոսք: Նոյեմբերի 19-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը, սակայն նշված բժշկական կենտրոնի բուժաշխատողները, ըստ դիմումատուի, բժշկական մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելով, անուշադրության են մատնել կնոջը, որի հետևանքով 36 շաբաթական պտուղը մահացել է:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նշված բժշկական կենտրոնում մեկ այլ նորածնի մահվան դեպք է գրանցվել նաև նոյեմբերի 27-ին:
2015 թվականի նոյեմբերի 28-ին քաղաքացի Ի. Հայրապետյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 25-ին հարսը՝ իր որդու կինը, ընդունվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն և կեսարյան հատման եղանակով ունեցել արական սեռի երեխա: Նոյեմբերի 27-ին նորածին երեխան մահացել է՝ ըստ դիմումատուի, բժշկական կենտրոնի բժիշկների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
22:32 17-12-2015
Հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
4094 դիտում
17:42 26-10-2017
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»