211652_close_icon
views-count4097 դիտում article-date 17:42 26-10-2017

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում արձանագրվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ: Մասնավորապես, հանրային աշխատանք պատժատեսակը կրող դատապարտյալների՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի ծառայության որոշ ստորաբաժանումների կողմից համաձայնեցված ժամանակացույցերում արձանագրվել է, որ վերջիններս փաստացի գտնվում են պատժի կրման մեջ և կատարում են համապատասխան հանրային աշխատանքները կամ դատապարտյալի չաշխատած աշխատաժամանակը ներառվել է պատժաչափի հաշվարկի մեջ և պատիժը համարվել է կատարված: Նկարագրվածի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հարուցվել են երեք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր