4842 դիտում
18:00 30-11-2015
Ի՞նչ պատժի արժանացավ 20-ամյա Տաթևիկը, ով ծնողների հավաքած գումարը գողացել էր, ծախսել սիրեկանների վրա եւ հետո գողության սցենար բեմականացրել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 20-ամյա Տաթևիկ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ծնողների կողմից տանը հավաքված գումարը՝ 5.000.000 ՀՀ դրամին համարժեք դրամը և ԱՄՆ, ծնողներից գաղտնի ծախսել է ընկերների՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Վազգենի տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն, օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է ոստիկանության Չարենցավանի բաժին` չկատարված առանձնապես ծանր հանցագործության՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, որի հետևանքով խաթարվել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր և միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Տաթևիկ Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով` Տաթևիկ Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
6326 դիտում
17:41 08-10-2015
20-ամյա Տաթևիկն ամիսներ շարունակ տանից գումար է գողացել, ծախսել տղաների հետ, ապա գողության սցենար մշակել
1844 դիտում
13:15 17-03-2021
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի, երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է. Սուրեն Սարգսյան
Այս բաժնից
610 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի