Պուտինը չի հանդիպի Էրդողանի հետ. Պեսկով
Փարիզում այսօր մեկնարկող ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria Novosti-ն:
«Էրդողանի հետ հանդիպում չի ծրագրված առայժմ: Այդ հանդիպման մասին խոսք չի գնում»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին օրեր առաջ, երբ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցվեց թուրքական F-16_ի կողմից: Օդաչուներից մեկին հաջողվեց փրկվել, իսկ մյուսին՝ ոչ: Զոհված օդաչուի՝ Օլեգ Պեշկովի մարմինը այսօր թուրքական կողմը հանձնել է ռուսական կողմին: