211652_close_icon
views-count3711 դիտում article-date 15:14 30-11-2015

Թուրքիան Ռուսաստանին է հանձնել խոցված Cy-24 ինքնաթիռի օդաչուի մարմինը

Թուրքիայի իշխանությունները ռուսական կողմին են հանձնել նոյեմբերի 24-ին Սիրիայում խոցված ռուսական Cy-24 ռմբակոծիչի զոհված օդաչուի՝ Օլեգ Պեշկովի դին, հաղորդում է Hurriyet թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: Ներկա պահին դին գտնվում է Էսենբողա օդանավակայանում, իսկ ավելի ուշ ռուսական ինքնաթիռը օդաչուի դին կտեղափոխի հայրենիք: Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը ոչ հերքել է տեղեկությունը և ոչ էլ հաստատել: Հիշեցնենք, որ ռուսական ռմբակոծիչը խոցվել է թուրքական F-16-ի կողմից, երբ թռիչք էր իրականացնում Սիրիայի օդային տարածքում: Թուրքական կողմը պնդում է, որ ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային սահմանը, սակայն հակառակն են պնդում ռուսական իշխանությունները: Առաջիկա օրերին ՌԴ կառավարությունը հրապարակելու է Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների ցուցակը:

Նմանատիպ նյութեր