211652_close_icon
views-count1951 դիտում article-date 17:11 01-07-2015

Ոստիկանների հսկողությամբ կայացել է աղետի ենթարկված «Airbus А-320» ինքնաթիռի երկրորդ օդաչուի թաղման արարողությունը

Գերմանական Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողի Մոնտաբաուր քաղաքում կայացել է ֆրանսիական Ալպերում աղետի ենթարկված «Airbus А-320» ինքնաթիռի կործանման պատճառ դարձած երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գաղտնի թաղման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, արարողությանը ներկա են եղել միայն Լյուբիցի ազգականները` ծնողները, տատը, պապը և եղբայրը: Գերեզմանաքարին գրված է եղել միայն նրա անվան հակիրճ ձևը` Էնդի և նրա զոհվելու տարեթիվը` 2015: Գերեզմանոցի կողքին հերթապահել են ոստիկանները, ովքեր հետևել են, որպեսզի արարողությանը չներթափանցեն կողմնակի անձինք:

Նմանատիպ նյութեր