Թուրքիայում 2 գեներալների մեղադրել են ահաբեկչության մեջ
Թուրքիայում կալանավորվել են 3 բարձրաստիճան զինվորականներ՝ 2 գեներալ և պաշտոնաթող գնդապետ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրանց մեղադրանքներ են առաջադրվել զինված ահաբեկչական խմբավորում կազմելու և այն ղեկավարելու, ինչպես նաև լրտեսության և երկրի կառավարությունը տապալելու փորձի համար:
Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի խոսքով՝ գեներալ Իբրահիմ Այդինը, գնդապետ Բուրհանեթթին Ջիհանգիրօղլուն և գեներալ Համզա Ջելեփոօղլուն կալանավորվել են այն բանից հետո, երբ նրանք Անկարայի դատարան են կանչվել Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությանը պատկանող բեռնատարների զննության գործով: