211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:44 13-01-2015

Թուրքիայում դատում են ահաբեկչության մեջ կասկածվող 6 մարդու

Թուրքիայում դատարանի առջեւ են կանգնել 6 քաղաքացիներ, որոնք կասկածվում են նախորդ երեքշաբթի Ստամբուլի Թուլթանահմեդ հրապարակում ահաբեկչություն իրականացնելու մեջ: Կասկածյալներից 3-ը օտարերկրացիներ են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հիշեցնենք, որ նախորդ երեքշաբթի մի կին մտել էր Ստամբուլի ոստիկանական բաժանմունք եւ պայթուցիկ գործի դրել: Վիրավորվել էր 2 ոստիկան, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Նմանատիպ նյութեր