Նոյեմբերի սկզբից Եգիպտոսից 90 հազար ռուս է տեղափոխվել ՌԴ
Նոյեմբերի սկզբից Եգիպտոսից 90 հազար ռուս է տեղափոխվել Ռուսաստան: Նախորդ օրերին դեպի Ռուսաստան մեկ տրանզիտային չվերթով տեղափոխվել է 55 մարդ:Իսկ ահա 418 տրանզիտային չվերթով ՌԴ է տեղափոխվել 89 հազար 182 մարդ: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԻ նախարարությունը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, նոյեմբերի 6-ից դադարեցվել է Եգիպտոս թռիչքները: