211652_close_icon
views-count3098 դիտում article-date 11:49 28-11-2015

ՀՀ Կենտրոնական բանկի՝ շաբաթվա ամփոփ տվյալների մասին

2015թ-ի նոյեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,518,429 դոլար 480.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,946,603 ԱՄՆ դոլար 482.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 7,823,448 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում առք եւ վաճառք չի իրականացվել Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,082,835 EUR 509.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,556,750 EUR 514.41 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 913,864,505 ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 336,191,461 ՌԴ ռուբլի 7,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60.8 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր