211652_close_icon
views-count1035 դիտում article-date 16:03 11-11-2014

ՀՀ Կենտրոնական բանկը հերքում է բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսքի մասին լուրերը

Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր