Ժիրինովսկին առաջարկում է ատոմային ռումբ նետել Թուրքիայի վրա
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիային ատոմային հարված հասցնել:
Ժիրինովսկու խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո պետք է վախենան Ռուսաստանի պատասխան ռազմական գործողություններից։
«Թուրքիան կարելի է ոչնչացնել հրթիռա-միջուկային հարվածով։ Ստամբուլը շատ հեշտ է ոչնչացնել։ Բավական է մեկ ատոմային ռումբ գցել նեղուցը և ջուրը կտանի: Ջրի մակարդակը կբարձրանա 10-15 մետրով, քաղաքը կվերանա, իսկ այնտեղ 9 մլն մարդ է ապրում»,- ասել է Ժիրինովսկին։
Վ. Ժիրինովսկին նշել է նաև, որ Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ թշնամին է: