211652_close_icon
views-count1508 դիտում article-date 18:02 18-09-2014

Ամերիկացիները «Սառը պատերազմի» տարիներին պլանավորել են ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա

Ամերիկացիները «Սառը պատերազմի» տարիներին պլանավորել են ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա, ինչպես նաև ցուցահանդեսի ժամանակ մի քանի ժամով հափշտակել խորհրդային լուսնային հրթիռը: Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնազերծված փաստաթղթերը` հաղորդում է Lenta.ru-ն: ԱՄՆ-ը մտադրվել է Երկրի բնական արբանյակ Լուսնի վրա ծավալել ռազմաբազաներ, որտեղից էլ պլանավորել է հետևել մոլորակին ու տիեզերքին: ԱՄՆ-ը Saturn տիպի հրթիռների օգնությամբ ցանկացել է մինչև 1964 թվականի ավարտը 74 առաքելություն ուղարկել Լուսին: Օգտակար բեռան մի մասը ցանկացել են օգտագործել լուսնային կամ մերձլուսնային բազաներ ստեղծելու համար: Ամերիկացիները լուսնային բազայի ստեղծումը համեմատել են ատոմային ռումբի ստեղծման հետ: Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի այս մտադրության նպատակը ԽՍՀՄ-ին զսպելն է եղել:

Նմանատիպ նյութեր