211652_close_icon

Լազարյաններ ընտանիքին նվիրված միջոցառում Մոսկվայում

views-count1228 դիտում article-date 21:25 27-11-2015
Նոյեմբերի 26-ին Լազարյանների տան հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման և հոգեհանգստի պատարագի արարողություն` ի հիշատակ Լազարյաններ տոհմի: Այս տարի լրանում է նաև Լազարյաններ ընտանիքի հովանավորմամբ կառուցված Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու 200-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուսաստանի հայերի միություն» և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի և Մոսկվայի թիվ 2042 հանրակրթարանի աշակերտներ:

Նմանատիպ նյութեր