3596 դիտում
20:49 27-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում այցելել է «Ոսկե կացին» սպանդանոց
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն:
Ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, այլ պաշտոնատար անձինք:
«Հայաստանը Իրանի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության բնագավառի մի շարք ճյուղերում: Մասնավորապես, երկկողմ փոխգործակցության համար առավել հեռանկարային են այն ոլորտները, որոնցում Իրանն ունի բավականին մեծ առաջընթաց` սերմնաբուծությունը, պտղաբուծությունը, կաթիլային ոռոգումը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը համագործակցության հնարավոր ուղղություններից է համարել նաև հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, հատկապես անասնապահության ոլորտում` պատրաստի մսամթերքը հետագայում դեպի Իրան արտահանելու նպատակով: Այս առումով նախարարը տեղեկացրել է, որ նկատի ունենալով Իրանում Հայաստանից ներկրվող ոչխարի մսի պահանջարկը, հայկական կողմը կարող է տարեկան 250-300 հազար գլուխ ոչխար արտահանել Իրան:
Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել հարևան երկրի ներկայացուցիչներին Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում։
Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Նա նաև հավելել է, որ շնորհիվ բարձր որակական հատկանիշների` Իրանում մեծ է հատկապես հայկական անասապահական և թռչնաբուծական ատրադրանքի, կաթնամթերքի և մսամթերքի պահանջարկը:
Սպանդանոցում նախարարի շրջայցի ընթացքում գլխավոր տնօրեն Առնոլդ Մանուկյանը տեղեկացրել է, որ գործունեության սկզբում այստեղ 1 հերթափոխի ընթացքում մորթի էին ենթարկվում 700 գլուխ կենդանիներ, ներկայումս այդ թիվը հասցվել է 1000 գլխի, և նախատեսվում է հետագայում 1 հերթափոխում իրականացնել 1500 գլուխ կենդանու մորթ: Մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը նախատեսվում է կազմակերպել նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Այժմ շինարարական աշխատանքներ են տարվում խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հոսքագիծ կառուցելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
13:49 19-02-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ
2530 դիտում
14:46 15-02-2015
Վայոց ձորի մարզում սպանդանոց կշահագործվի
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը