1547 դիտում
16:42 27-11-2015
Հալաբյան 9/1 շենքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն բնակարանների ջեռուցման համար
Երևանի քաղաքապետարանի և հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ազդարարվել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9/1 բազմաբնակարան շենքում իրականացված էներգաարդյունավետության բարձրացման և մուտքերի վերանորոգման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված հանդիսությանը մասնակցել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմի, ինչպես նաև համաֆինանսավորող բանկի ներկայացուցիչներն ու շենքի բնակիչները:
Հալաբյան 9/1 շենքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի 40 տոկոս համաֆինանսավորմամբ` ՀՖՀԱ հիմնադրամի կողմից իրկանացվող Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում` <<Աջափնյակ -1>> համատիրության գործուն աջակցությամբ: Ծրագրի արժեքի 60 տոկոս մասնաբաժինը տրամադրվել է համատիրությանը`բանկերից մեկի կողմից `4.5 տարի մարման ժամկետով և 14 տոկոս տոկոսադրույքով:
Բնակիչները բացի ամենամսյա բնակվարձից լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու: Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև նպաստել համատիրությունների աշխատանքի արդյունավետությանը: Ըստ այդմ, 132 բնակարանանոց շենքում նորերով են փոխարինվել շքամուտքի դուռը, հարկաբաժիններում տեղադրվել են մետաղապլաստե նոր պատուհաններ, շուրջ 200 քմ ծավալով ջերմամեկուսացվել է շենքի կոնսոլային մասը, նորոգվել է վերելակի մալուխային համակարգը, կողային հատվածները, հարկերում տեղադրվել են սենսորային լույսեր: <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>>ընկերության աջակցությամբ էլ փոխարինվել են սնուցող բոլոր համակարգերը, վահանակներն ու մալուխագծերը:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին և պարտավորվել հետևել, որպեսզի շենքում կյանքի կոչված էներգախնայողության բարձրացման ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին: Երևանի քաղաքապետարանը <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ ծրագրեր է կյանքի կոչել թվով 12 բազմաբնակարան շենքերում, որոնցից 6-ում՝ էներգաարդյունավետության բարձրացման, ևս վեցում՝ ընդհանուր տարածքների բարեկարգման ուղղություններով:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
16:59 21-10-2015
Ջերմամեկուսացված շենքում կիսով չափ կրճատվել է բնակարանների ջեռուցման ամսավճարը
Այս բաժնից
544 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
484 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ