Պետերբուրգում անհայտ անձինք ոչնչացրել են սատանայի քանդակը
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք պատմական շենքերից մեկի պատից քանդել-նետել են հայտնի սատանայի քանդակը: Ականատեսների պատմելով՝ Լիշնեւսկու տան տանիքից մի տղամարդ ճոպանով իջնելով՝ հասել է քանդակին եւ գործիքներով ապամոնտաժել այն: Քանդակը բախվել է գետնին եւ կոտրվել:
Մինչ քաղաքացիները կզանգեին ոստիկանություն, դեպքի վայր է ժամանել «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Հանցագործները քանդակի բեկորները լցրել են դրա մեջ եւ շարժվել անհայտ ուղղությամբ:
Հատկանշական է, որ Լիշնեւսկու տան հարեւանությամբ եկեղեցի է կառուցվում, որի քանանան մի առիթով հայտարարել է՝ Աստծո տան հարեւանությամբ Սատանայի քանդակ չպետք է լինի:
Քանդակագործ Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տունը» կառուցվել է 1910-1911 թթ.: