211652_close_icon
views-count1034 դիտում article-date 11:18 07-02-2014

Հռոմի պապին նվիրել են իր շոկոլադե քանդակը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի պատկերների ցանկն ավելանում է: Այս անգամ ըստ վատիկանյան Osservatore Romano պարբերականի տվյալների, միջազգային հրուշակեղենի կոնցեռնը որպես նվեր Պապի շոկոլադե կրկնօրինակն է մատուցել: Քանդակը պատրաստված է Գվատեմալայի Ատիտլան լճի մոտակայքում գտնվող կակաոյի ծառի պտուղներից: Քանդակից բացի, հրուշակեղենի կազմակերպության նախագահը Ֆրանցիսկոս I-ին կես տոննա շոկոլադ է փոխանցել: Պապն արդեն հայտարարել է, որ այն բաժանելու է Հռոմի աղքատ բնակիչներին:

Նմանատիպ նյութեր