Պուտինը Էրդողանից դեռ ներողություն է սպասում
                        Ռուսաստանի Դաշնությունը անբացատրելի է համարում ահաբեկչության դեմ պայքարում գործընկերների կողմից  թիկունքից հասցված դավաճան հարվածները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարեկրյա դեսպանների կողմից հավաստագրեր ընդունելու ժամանակ, հայտնում է Tass-ը:
 
Նա նշել է, որ Թուրքիան գիտակցաբար է Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի մտցնում և մինչև հիմա ներողություն չի խնդրել Cy-24 ինքնաթիռի միջադեպի համար, ինչպես նաև ոչ մի փոխհատուցում չի առաջարկել նրա համար:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա կկազմավորվի, որը կաջակցի Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողություններին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

