Քուրդ պատգամավորն Էրդողանից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
                        Թուրքիայի Ազգերի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու օրինագիծ է ներկայացրել  Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, քուրդ պատգամավորն իր ելույթի ժամանակ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել պաշտոնապես ներողություն խնդրել կոտորածների, այդ թվում՝  2015թ-ին հայերի ցեղասպանությունն իրագործելու համար:
Պատգամավորն ընդգծել է, որ այդկերպ հնարավոր կլինի հասնել Թուրքիայում հասարակության շրջանում որոշակի հաշտության:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

