Ղրիմը սառեցրել է թուրքական շուրջ 30 ներդրումային ծրագիր
Ղրիմի իշխանությունները սառեցրել են թուրքական մոտ 30 ներդրումային ծրագրեր, որոնք պետք է իրագործվեին երկրում: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ղրիմի վարչապետ Ռուսլան Բալբեկին:
«Թուրքիայի նենգ արարքից հետո՝ կապված ռուսական ռմբակոծիչի հետ, առայժմ վաղ է խոսել որևէ հեռանկարային զարգացման մասին: Մենք որոշում ենք կայացրել դադարեցրել մոտ 30 թուրքական ներդրումային նախագծերի իրագործումը»,-ասել է նա:
Բալբեկը հավելել է, որ Ղրիմի ժողովուրդը աջակցում է ՌԴ նախագահ Պուտինին ու նրա որոշումներին, որոնք կայացվել են ու կկայացվեն տվյալ միջադեպի կապակցությամբ: