1346 դիտում
19:50 24-02-2014
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Տիգրան Սարգսյան
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանդիպման որոշ մանրամասներ:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: «Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի քննարկման հաջորդ կարևորագույն հարցը վերաբերել է Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին: «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
11:33 10-10-2022
ՌԴ-ն և Ղրղզստանը փաստաթղթեր են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու շուրջ
5902 դիտում
20:34 12-01-2019
Ռոմանոս Պետրոսյան. Շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր Կոտայքի մարզում
Այս բաժնից
1027 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1600 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը
1048 դիտում
22:14 23-11-2024
ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին