23114 դիտում
09:24 26-11-2015
Իսկ եթե չվնասազերծեի՞ն...aravot.am. տեսանյութեր
[url=http://www.aravot.am/2015/11/25/632708/]Aravot.am[/url]-ը գրում է. «Կարդում եմ առավոտյան վնասազերծված հանցախմբի մասին սոցցանցերի օգտատերերի գրածները ու չեմ հասկանում: Բացարձակապես անհասկանալի է այս վերաբերմունքը, այս մոտեցումը…
Ակնհայտորեն զինված խումբ է հայտնաբերվել եւ բարեբախտաբար՝ վնասազերծվել: Մեր քաղաքում: Այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, աշխատում, որտեղ մեր երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում: Զինված խումբ: Ռումբերով, ինքնաձիգերով, «մուխա»-ով… Պատկերացնո՞ւմ եք գոնե… Թե ինչպես է պատահել, որ անմիջապես հատուկ գործողություններից հետո լրագրողները եւ այլոք ոտքի տակ են տալիս դեպքի վայրը՝ այլ հարց է, ընդ որում՝ շատ կարեւոր: Բայց այն, որ լրջորեն զինված խումբ է վնասազերծվել, թվում է, պիտի գոհունակությամբ ընդունվեր մեր հասարակության կողմից: Այնինչ՝ մարդիկ վրդովված են…
Պարզվում է՝ կարիք չկար վնասազերծելու: Պարզվում է՝ չեն հավատում, որ այդ զենքերը կրակելու էին: Եթե կրակելու էլ էին՝ շատ էլ լավ էին անելու… Պարզվում է՝ շատ ուրիշ կարեւոր գործեր կան, որ պետք է լուծվեն՝ մինչեւ այդ խմբին վնասազերծելը: Պարզվում է՝ այս իշխանությունը հանցագործ խումբ վնասազերծելու իրավունք էլ չուներ: Պարզվում է՝ մինչեւ իշխանափոխություն չլինի, ցանկացած զինված խումբ միայն ողջունվում է… Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ ինչ-ինչ աղոտ ակնարկներ են եղել, թե այդ խումբը իշխանությունների հանդեպ վատ էր տրամադրված եղել: Վե՛րջ, նրանք արդեն հերոս են: Ոմանք անգամ Մոնթեի հետ են համեմատում խմբի ղեկավարին: Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել… Դե քանի որ՝ Իսլամական պետության հետ էլ կարծես թե ոչ մի կապ չունեն, ուրեմն՝ ընդհանրապես ահաբեկչության մասին խոսք էլ չի կարող լինի:
Սա ի՞նչ է… անկեղծորեն չեմ հասկանում: Իսկ եթե չվնասազերծեի՞ն: Իսկ եթե այդ զենքերը գործի դրվեի՞ն:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2015/11/25/632708/]կայքում[/url]:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
445 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
955 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա