1780 դիտում
17:22 25-11-2015
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) գրավեց 4-րդ հորիզոնականը:
Անդրանիկ Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկեց 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա բարձրացրեց 167 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով զիջեց բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցեց 372 կգ արդյունք:
Տիգրան Մարտիրոսյանն առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողեց նաև հաջորդ երկու մոտեցումները և զրո ստացավ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):
Նմանատիպ նյութեր
2907 դիտում
17:44 22-09-2019
Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
2077 դիտում
13:25 28-11-2015
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
2324 դիտում
20:09 25-09-2019
Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Այս բաժնից
2563 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3871 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2857 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ