Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումը Ուկրաինային
Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինային գազի մատակարարումը: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ այսօր ժամը 10:00-ից «Ուկրաինաի Նավթոգազ» ընկերությունը վերցրել է ռուսական գազի՝ ավելի վաղ վճարված մասը, իսկ գազամատակարարումը դադարեցվում է այնքան ժամանակ, մինչև ուկրաինական կողմը նոր վճարումներ չսկսի կատարել:
«Գազպրոմ»-ի ղեկավարը նաև նշել է, որ ռուսական գազի գնումից հրաժարվելը լուրջ ռիսկեր է ստեղծում ուկրաինական միջանցքով գազի փոխադրման համար, քանի որ այդ երկիրը գազ է վերցնում ստորգետնյա պահեստարաններից: