211652_close_icon
views-count898 դիտում article-date 11:10 25-11-2015

Խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 23-ին, ժամը 9.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Գրիգոր Ս.-ն, ով նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով): Գրիգոր Ս.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր