Մոսկվայում Porsche Cayenne-ը բախվել է 6 ավտոմեքենայի, այնուհետև տրոլեյբուսին. կա 3 վիրավոր. տեսանյութ
Մոսկվայի Լենինի պողոտայում Porsche Cayenne մակնիշի ամենագնացի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել 6 ավտոմեքենայի, այնուհետև տրոլեյբուսին:
Ավտովթարի հետևանքով կա 3 վիրավոր:
Ըստ ոստիկանության տվյալների` 20-ամյա վարորդը վարորդական իրավունքը ստացել է դեկտեմբերին:
Ներկայացնում ենք տեսանյութը: