1311 դիտում
19:38 23-11-2015
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. ֆոտոռեպարտաժ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում զանգվածային միջոցառումների միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևորությունը և այդ գործընթացներին ապօրինի որևէ միջամտության անթույլատրելիությունը:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որ յուրաքանչյուր նման ահազանգով, հիմքերի առկայության դեպքում, դրանց տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:
Գ. Կոստանյանը հանձնարարել է նաև պատշաճ հսկողություն իրականացնել՝ իրավապահ մարմինների կողմից զանգվածային միջոցառումների, ինչպես նաև ողջ ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված գործողությունների նկատմամբ, կազմակերպելու համար բնականոն ընտրական գործընթացի իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
20:23 16-12-2016
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
1669 դիտում
22:45 03-03-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստ
Այս բաժնից
988 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
751 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1009 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ