980 դիտում
16:51 23-11-2015
Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտապես հետևել վերամբարձ կռունկների շահագործման անվտանգության ապահովմանը
Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ մայրաքաղաքի շինհրապարակներում շարունակվում են վերամբարձ կռունկների շահագործումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ուսումնասիրությունները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գույքագրվել են կառուցապատման օբյեկտներում տեղակայված վերամբարձ կռունկները և, անվտանգության նկատառումներով, կառուցապատողներին նախազգուշացվել է հաշվի առնել ինչպես քաղաքաշինության մասին օրենքով կառուցապատողներին վերապահված պարտականությունները, այնպես էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումները: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը և մշտապես հետևել վերամբարձ կռունկների շահագործման անվտանգության ապահովմանը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
16:14 21-07-2014
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում տաքսիների նոր կայանատեղիները հանձնել շահագործման
1042 դիտում
13:40 30-03-2015
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել մայրաքաղաքի պարտադիր բարեկարգման աշխատանքներին
Այս բաժնից
994 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
760 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1015 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ