Բելգիայում փարիզյան ահաբեկչությանը ներգրավված լինելու կասկածանքով 16 մարդ է ձերբակալվել
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ու նրա մերձակայքում ոստիկանության անցկացրած խոշոր օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 16 մարդ: Նրանք կասկածվում են Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչությունների մեջ ներգրավված լինելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Բրյուսելի դատախազ Էրիկ վան դեր Սիպտի խոսքով՝ ձերբակալվածների մեջ փարիզյան ահաբեկչության հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամը չկա: Նրա որոնումները շարունակվում են:
Ընդհանուր հաշվով Բրյուսելում և Շառլերուայում խուզարկվել է 19 տուն: Ձերբակալվածներից մեկը փախուստի փորձ կատարելու ժամանակ հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: