211652_close_icon

Վթարի ենթարկված և մահացու վիրավոր երեխային ծնողները տեղափոխել են եկեղեցի հիվանդանոցի փոխարեն

views-count8882 դիտում article-date 23:44 22-11-2015
Սանկտ Պետերբուրգում ողբերգական վթարի հետևանքով երկու ամսական երեխան մահացու վիրավորվել է, սակայն նրա ծնողները առաջին հերթին հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, տարել են եկեղեցի, գրում է Fontanka.ru-ն: Եկեղեցում երեխայի ծնողները խնդրել են հոգևորականին կնքել նորածնին, սակայն քահանան վերցնելով երեխային ձեռքերի վրա, հասկացել է, որ փոքրիկը մահացել է: Դրանից հետո նա շտապ օգնություն է կանչել: Քննչական կոմիտեն կատարվածի հետքերով նյութեր է նախապատրաստում: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ երեխայի հայրը 48 տարեկան է, գործազուրկ, իսկ մայրը՝ 42 տարեկան: Ծնողների միակ մտածմունքը եղել է երեխային մինչև մահանալը կնքելը:

Նմանատիպ նյութեր