Ղրիմում նոյեմբերի 23-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել
Ղրիմում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով նոյեմբերի 23-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Բացի այդ, օրը ոչ աշխատանքային կլինի նաև Սևոստոպոլում: Այդ մասին տեղեկացրել է քաղաքի նահանգապետի խոսնակ Կիրիլ Մոսկալենկոն:
Նա նաև տեղեկացրել է, որ գործադիր իշխանության բոլոր մակարդակները՝ սոցպաշտպանություն, վթարային ու կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: