211652_close_icon
views-count1107 դիտում article-date 15:04 21-11-2015

Վիճաբանության ժամանակ հարվածել է ծանոթուհու դեմքին և գլխին

Նոյեմբերի 20-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Պոնչիկանոցի» շենքի բակում վիճաբանություն է: Ոստիկանություն ահազանգած քաղաքացուհին՝ 1955 թ. ծնված Անահիտ Մ.-ն, մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամը 22-ին նշված բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Հակոբ Հ.-ն ձեռքերով հարվածել է իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ: ժամը 23-ին Կորյունի փողոցի թիվ 23 հասցեի մոտից 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր